‘Խոշոր շահում. Մամուլ’

942

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Երևանի ավագանին «Ժառանգություն» կուսակցության խմբակցությանը հնամաշ «Գազ-31» մեքենա է տրամադրել, բայց խմբակցությունը հրաժարվել է դրանից:

«ՉԻ» — Այո, ժամանակները փոխվում են, իսկ իրադարձությունները՝ զարգանում կայծակնային արագությամբ: Ընդամենը երեք ամիս առաջ «Ժառանգությունը» Սերժ Սարգսյանից պահանջում էր գլխավոր դատախազի, ԱԱԾ պետի, պետեկամուտների նախարարի և այլ պաշտոններ, ինչպես նաև՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երեք ամիս անց ստացավ չաշխատող «Գազ-31»՝ «մեկուկեսնոց բալոնով»: Բայց ուշադրություն դարձրեք, թե որքան սկզբունքային է «Ժառանգությունը»: Այդ խմբակցությունը «Գազ-31»-ից է հրաժարվում, իսկ եթե Մերսեդես լիներ՝ չէր հրաժարվի: Կարող էր, չէ՞, խմբակցությունը պահանջել, որ մյուսներին նույնպես էժան մեքենաներ տան (իսկ խնայված միջոցներն ուղղեն որևէ օգտակար գործի): Բայց՝ ոչ. նրանք պահանջում են, որ իրենց նո՛ւյնպես թանկարժեք մեքենա տան:

Հուսանք՝ «զորավարը» մի բան կանի: Կամ էլ Սերժ Սարգսյանը կտեսնի այդ բազմաչարչար մեքենայի լուսանկարն ու կասի «Տարոն ջան, ինքդ էլ տեսում ես, որ սիրուն չի»:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը պարզաբանում է, թե ինչու է «Բարև, Երևան»-ին տրամադրել չգործող մեքենա’
Հաջորդ հոդվածը‘Սերիալները՝ անդեմության հայելի (տեսանյութ)’