‘
Այսօր ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 18 ԼՕ 965 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 10 ՍՕ 106 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Կայքը հայտնում է նաև, որ մահացածներից մեկը 45-50 տարեկան տղամարդ է, մյուսը՝ կին է:
‘