‘Խոշոր վթար Հալաբյան փողոցում. Իրար են բախվել 7 մեքենա, կան ծանր վիրավորներ’

1381

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 11:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հալաբյան փողոցում: Բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ , թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պատահարի արդյունքում տուժել է 7 հոգի, որոնցից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ 1-ը՝  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Կա՛մ Սերժի հետ, կա՛մ Հայաստանի’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Դու՛ք ասեիք, բերաններդ կապե՞լ էին’