‘Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայի վրա. փրկարարներն ու բժիշկները հատուկ տեխնիկայով են դուրս բերել վիրավորներին’

1418

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում 26-ամյա Արթուր Մանուկյանը, վարելով Mercedes մակնիշի 97 ТМ 999 համարանիշի ավտոմեքենան, Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ կայքի, վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից հատուկ տեխնիկաների օգտագործմամբ: Վարորդը՝ Ա. Մանուկյանը, և ուղևոր՝ 27-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, ծայրահեղ ծանր վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Նախորդ հոդվածը‘Երկրպագեք սեւ փոքրիկ զգեստներին. Այսօր Կոկո Շանելի ծննդյան օրն է ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳՆ-ն բանակցում է Հայաստանում ձերբակալված Վրաստանի քաղաքացու ճակատագրի շուրջ’