‘Խոսեպ Գվարդիոլա. « Ամբողջ սրտով ցանկանում եմ, որպեսզի Մեսսին կարիերան ավարտի «Բարսելոնայում»»’

1108

Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շատ է ուզում, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան ավարտի կատալոնական ակումբում։

«Ամբողջ սրտով ցանկանում եմ, որպեսզի Մեսսին կարիերան ավարտի «Բարսելոնայում». դա այն լավագույն տեղն է, որտեղ նա կարող է լինել։

Մեսսիի ռեկո՞րդը։ Այն, ինչ նա արեց, անհավատալի է։ Ես շնորհավորում եմ նրան։ Նա գերազանցեց 60 տարվա վաղեմության ռեկորդը և կանցնի ևս 600 տարի մինչ որևէ մեկը կգերազանցի Մեսսիին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Europa Press-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» վերջին խաղում Մեսսին, մրցակցի դարպասն ուղարկելով 3 գնդակ, դարձավ Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն։ 

Նախորդ հոդվածը‘Նոյերը կրկին զարմացնում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ղ. Տելեկոմ»-ի աշխատակիցը ձերբակալվել է շուրջ 751 մլն դրամ հափշտակելու կասկածանքով’