‘Խոսեպ Գվարդիոլա. ««Այս «Բարսելոնան» շատ ուժեղ է և հիանալի մրցաշրջան է անցկացնում: Տեսնել Մեսսի խաղը՝ գերագույն հաճույք է» (շարժանկար)’

1299

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ուղղել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնելի Մեսսիի հասցեին:

Գվարդիոլան ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Բարսելոնա» պատասխան խաղին: Սեփական հարկի տակ կատալոնացիները հաղթել են 1:0 հաշվով եւ դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Դրվագներից մեկում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին գեղեցիկ հնարքով շրջանցել է Ջեյմս Միլներին, ինչին իսպանացի մասնագետը բուռն կերպով է արձագանքել:

«Այս «Բարսելոնան» շատ ուժեղ է եւ հիանալի մրցաշրջան է անցկացնում: Տեսնել Մեսսի խաղը՝ գերագույն հաճույք է: Քառորդ եզրափակչի բոլոր թիմերն էլ ուժեղ են: Տեսնենք, ով կլինի «Բավարիայի» մրցակիցը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

Խոսելով գերմանական գրանդ ակումբում իր աշխատանքի մասին Գվարդիոլան ասել է, որ այնտեղ իր գործերը լավ են ընթանում: 

Նախորդ հոդվածը‘Տեր Շտեգեն. «Մասկերանոն ու Ռաֆինյան հուշեցին, թե որ կողմ է հարվածելու Ագուերոն»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘NHL. Oրվա բախումները (տեսանյութ)’