‘
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ տոնած հաղթանակի մասին (1:0):
«Այսօր մենք կարևոր քայլ կատարեցինք: Մնացած 7 խաղերից 4-ում պետք է հաղթել 4-ը և հռչակվել չեմպիոն: Դորտմունդում հաղթելը շատ դժվար է: Երկրորդ խաղակեսում մենք լավ էինք պաշտպանվում, բայց ընդհանուր առմամբ լավ չխաղացինք:
Ցանկանում եմ շնորհավորել բոլոր խաղացողներին, իսկ հաղթանակը նվիրել Դանտեին: Վերջին շրջանում նա քիչ էր խաղում, սակայն շատ կարեւոր ֆուտբոլիստ է մեզ համար: Հաճույքով 1000 հատ Դանտե կցանկայի տեսնել իմ թիմում», — իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցել մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
‘