‘
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է Մեսիի եւ Իբրահիմովիչի միջեւ հակասության պատճառների մասին:
«Երբ Իբրահիմովիչը հայտնվեց «Բարսելոնայում», դա բնավ դուր չեկավ Լեոյին: Մեսին տհաճ էր այն փաստը, որ Իբրահիմովիչի նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ էր: Նա պարզապես պահանջում էր, որ ես նրան խաղացնեմ «իններորդ համարի» դիրքում: Այո, Լեոն եզակի խաղացող է, բայց շատ իրավիճակներում նա իրեն երեխայի պես է պահում: Նա դեռ բազմաթիվ չիրացրած ամբիցիաներ ունի:
Միգուցե այն փաստը, որ Մեսիին բացարձակ ազատություն տվեցին, նրա մոտ ինքնավստահություն ձեւավորվեց: Արդյունքում դա հանգեցրեց Վիլյայի եւ որոշ երիտասարդ խաղացողների հետ կոնֆլիկտների»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Bild-ը:
‘