‘Խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով քննիչը կալանավորին ծեծի է ենթարկել’

693

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Վրեժ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, թե ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի աշխատակիցը քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար: 

Վրեժ Մ.-ն տեղեկացրել է նաև, որ 2014թ. հունվարին խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի մի խումբ աշխատակիցներ (ինչպես նաև քննիչը) իրեն ծեծի են ենթարկել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: 

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘2015-ին ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղը տեղի կունենա Թբիլիսիում’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը Մարզահամերգային համալիրը հանձնեց ՊՆ-ին’