‘Խոսրովի արգելոցի հրդեհի առիթով հարուցված գործը կարճվել է’

2362

Կարճվել է Խոսրովի արգելոցում 2017 թվականի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը, իսկ անտառի «Խաչաձոր» տեղամասի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել, տեղեկացնում է SHANTNEWS-ը:

Հրդեհից հետո Պետրոս Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել էր: Ըստ լուրերի՝ պատճառը աշխատանքային թերացումն է:

Ի դեպ, հրդեհից հետո Խոսրովի արգելոցում չեն աշխատում նաև «Խոսրով» տեղամասի պետ Հրաչիկ Դանիելյանը, ինչպես նաև «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ պահպանության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Տարածված լուրերի համաձայն՝ Հրաչիկ Դանիելյանն աշխատանքից ազատվել է անձնական խնդիրների պատճառով, թեև հայտնի է  որպես լավ աշխատակից:  Իսկ Արայիկ Պետրոսյանի պաշտոնը արգելոցում վստահել են դաշնակցական Գերասիմ Վարդանյանին:                                                                                                                               

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում                                                        

 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի ՊՆ-ը խորհուրդ է տալիս Մոսկվային «Չքվել ու բերանը փակել»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան թույլատրել է կալանավորել Սաուդյան արքայադստերը’