‘Խոսրովի արգելոցում ինքնաթիռով հրդեհաշիջումը կմեկնարկի վաղ առավոտյան ‘

3462

‘

Հայաստանցի եւ ռուսաստանցի մասնագետները Խոսրովի արգելանոցում իրականացված օդային հետախուզության տվյալների վրա որոշում են կայացրել ինքնաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը մեկնարկել վաղ լուսաբացին:

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը գտնվում է «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ լիցքավորվում է ջրով և նախապատրաստվում առավոտյան թռիչքին:

Օգոստոսի 14-ին, ժամը 19.20-ին, ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում:

Ռուսաստանյան օդանավը դիմավորել են ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վ.Ռշտունին:

Հայ-ռուսական փրկարարական խումբը ՀՀ ՊՆ ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր՝ օդային հետախուզություն իրականացնելու, որի արդյունքների հիման վրա ինքնաթիռի միջոցով կիրականացվի օդային հրդեհաշիջում:

Օդանավակայան է ժամանել նաև 12 ջրատար՝ ընդհանուր 90 տոննա ջրատարողությամբ, որոնք նախատեսված են ինքնաթիռը ջրով լիցքավորման համար:

‘

Նախորդ հոդվածը‘Սեւանում խոչընդոտել են «Ազատության» նկարահանող խմբի աշխատանքը’
Հաջորդ հոդվածը‘«Կասսինի» տիեզերական զոնդը ռեկորդային մոտ տարածության վրա է գտնվում Սատուրնից’