‘Խոսրովի արգելոցում ծխացող օջախները նվազում են’

3884

ԱԻՆ-ի փոխանցմամբ, օգոստոսի 29-ին, ժամը 09:03-ին տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետհանգեցման աշխատանքները շարունակվում են:

Աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար ծառայող,  արգելոցի 9 աշխատակից և ոստիկանության Արարատի բաժնից 5 ոստիկան:

Աշխատանքներն իրականացվել են 4 տեղամասերում («Կուժ Կարասի» կոչվող տարածք), որից 3 տեղամասերում հայտնաբերվել է հրդեհի 13 ծխացող օջախ, մեկը՝ բռնկումով (մոտ 200 քմ տարածքում):

Օգոստոսի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ Խոսրովի պետական արգելոցում հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվել է հետախուզություն, ակտիվ օջախներ չկան:

Ժամը 21:45-հայտարարվել է աշխատանքների ավարտ:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գնդապետ Եմիշյանը, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան փ/ծ գնդապետ Հովակիմյանը, ՀՆՓԱԻ կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Գալստյանը, Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի համատնօրեն փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը, Արարատի ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Մ.Մարգարյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նախորդ հոդվածը‘Վահանով, թե առանց նրա` կեղծիքը նույնն է’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:’