‘
«Խոսքի իրավունք» միավորումը բազմիցս առիթ ունեցել է հայտարարելու իր դիրքորոշումը ՀԱԿ դատապարտված ակտիվիստների վերաբերյալ: Մենք իհարկե ունենք մեր ուրույն քաղաքական հայացքները, սակայն «Խոսքի իրավունքը» ավելի շատ քաղաքացիական միավորում է: Միավորման հայտարարությունները պայմանավորված են քաղաքացիների արդար հասարակությունում ապրելու շահով:
Տեղի ունեցածը մարտահրավեր էր այն երիտասարդներին, ովքեր իրենց ազատամիտ քաղաքացիական տեսակը ցանկություն կունենան օգտագործել նաև քաղաքական դաշտում:
Այս պարագայում բողոքի առաջին ձայնը պետք է հնչեր կուսակցական երիտասարդների կողմից: Կոչ ենք անում կուսակցությունների երիտասարդական կառույցներին հայտնել իրենց հստակ մոտեցումները այս հարցի շուրջ, մասնակցել քայլերթերին և այլ միջոցառումներին, որոնք կկազմակեպվեն ի պաշտպանություն ազատազրկված երիտասարդների:
Այսօր որևէ մեկը երաշխավորված չէ դատական համակարգի կամայականություններից: Չմոռանանք այս մասին և մի կողմ դնենք տարաձայնությունները՝ ի օգուտ արդարության հաստատմանը:
‘