‘Խորդի Ալբան կատալոնական ակումբի ներկայիս դժվարությունների մասին’

647

«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան նունպես անդրադարձել է կատալոնական ակումբի ներկայիս դժվարություններն և կարծում է, որ դրանք էլ ավելի կուժեղացնեն թիմին: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան հեռացվել է աշխատանքից, նրա օգնական Կարլես Պույոլը  նունպես հեռացել է, իսկ թիմի առաջատար Լիոնել Մեսսիի անունը վերջին շրջանում անընդհատ կապում են «Չելսի» տեղափոխության հետ:

««Բարսելոնան» միշտ աչքի է ընկել միասնակությամբ, և այն, ինչ տեղի է ունեցել, մեզ միայն կուժեղացնի: Հարգում եմ բոլորի տեսակետները, սակայն կարծում եմ` մենք պետք է միասնական լինենք:

Լուիս Էնրիկեն արդեն ասել է, որ ֆուտբոլիստների հարաբերություններում խնդիրներ չկան, իսկ այն, ինչ մենք խոսում ենք հանդերձարանում, մնում է այնտեղ` անկախ նրանից Լիոնել Մեսսին է, թե այլ ֆուտբոլիստ»,-Ալբայի խոսքը փոխանցում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ինդոնեզիայի ոստիկանությունը խափանել է ակցիան՝ ի պաշտպանություն ԻՊ-ի’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Գոհ եմ, որ Վալդեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիր կնքեց»’