‘Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ Մարադոնան կգա Հայաստան. «Ֆուտբոլ+»’

2130

Ռուսական «Ռոսիա-2» հեռուստաալիքը 53 րոպե տևողությամբ ֆիլմ է նկարահանում ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի մասին:

«Ցավալի է, որ Հայաստանում բարձր մակարդակով ըստ արժանվույն չգնահատվեց նրա տաղանդը: Այդ բացը լրացնելու համար Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առիթով ռուսաստանցի մեր հայրենակից, գործարար Արթուր Սողոյանը ֆիլմ է պատվիրել, որը կանմահացնի Խորեն Հովհաննիսյանին: Ֆիլմը նկարահանում է «Ռոսիա-2» հեռուստաընկերության հատուկ խումբը, որը բաղկացած է 6 հոգուց»,- «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին հղումով գրում է Tert.am-ը:

Նախատեսվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի սեպտեմբերի վերջին, իսկ հաջորդ տարվա մարտին կկայանա ֆիլմի լայնամաշտաբ ցուցադրումը «Ռոսիա-2» հեռուստաալիքով և Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Մարտին կկազմակերպվի նաև ֆուտբոլային հանդիպում աշխարհի ֆուտբոլային աստղերի և ԽՍՀՄ հավաքականի միջև, որում խաղացել է Խորեն Հովհաննիսյանը:

Արդեն բանակցություններ են ընթացել Դիեգո Մարադոնայի հետ, և նա իր նախնական համաձայնությունն է տվել ժամանելու Հայաստան: Սպասվում է, որ 33 տարի անց իրար հետ խաղադաշտում նորից կհանդիպեն ֆուտբոլային 2 գերաստղերը՝ Մարադոնան և Խորեն Հովհաննիսյանը, բայց այս անգամ Երևանում:

Նախորդ հոդվածը‘Հեֆերնը Ղարաբաղի հարցով «լուրջ բանակցություններ» սկսելու կոչ է անում’
Հաջորդ հոդվածը‘ iLur.am-ի եւ «Հրապարակ»-ի գործով դատախազը չներկայացրեց համապատասխան լիազորագիր’