‘
«Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդաոն իր՝ վերջերս լույս տեսած գրքում քննադատել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խաղային և մարզչական ոճը:
«Երբեք Ժոզե Մոուրինյոյից այնպիսի հայտարարություն չեմ լսել, որն արժանի լիներ հիշատակության: Ես չեմ հասկանում նրան, մենք միանգամայն տարբեր մարդիկ ենք: Ինտելեկտն ու եսասիրությունը եղել են ու կմնան թշնամիներ, և երբ նրանք բախվում են՝ միշտ «եսն» է հաղթում: Եթե Գվարդիոլան Մոցարտն է, ուրեմն Մոուրինյոն Սալյերին է: Նա կարող էր մեծագույն կոմպոզիտոր լինել, եթե կողքին Մոցարտը չլիներ»,-տեղեկացնելով այս մասին՝ Վալդանոյի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը:
‘