‘Խորխե Վալդանո. Ժամանակն է, որ Իսկոն փոխի միջավայրը’

672

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել է, որ «Մալագայի» 20-ամյա կիսապաշտպան Իսկոն պետք է ավելի ուժեղ թիմ տեղափոխվի:

«Իսկոն բավական հետաքրքիր տեխնիկայի է տիրապետում՝ լինելով իսպանական ոճի վառ ներկայացուցիչ: Կարծում եմ, որ նա պետք է արդեն լքի «Մալագան» եւ ավելի ուժեղ թիմ տեղափոխվի: Իսկոն պետք է իր խաղամակարդակին համապատասխան թիմում խաղա: Վստահ եմ, որ «Մալագայի» ֆինանսական խնդիրները իրենց խոսքը կասեն, եւ ամռանը նա այլ ակումբ կտեղափոխվի»,- Վալդանոյի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նշենք, որ «Մալագայի» հետ կնքած պայմանագրի համաձայն, Իսկոյի փոխհատուցման գինը 35 միլիոն եվրո է:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունն արդեն հոգեւոր պատասխանատու ունի’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի գիտնականները առաջին անգամ կուսումնասիրեն մամոնտի գլխուղեղը’