‘Խորհրդարանական ուժերը կմասնակցեն կընդդեմ կուտակայինի համատեղ հանրահավաքին’

1395

Ինչպես տեղեկացրել ենք, Ազգային ժողովի ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները՝ Կոնգրեսը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը» եւ «Բարգավաճ Հայաստանը», համատեղ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են հունվարի 1–ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին վերաբերող հարցեր։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ այսօր «Դեմ եմ» նախաձեռնող խմբի հետ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հանդիպման ընթացքում նախաձեռնող խմբի անդամները տեղյակ են պահել, որ հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ին նրանք պատրաստվում են անցկացնել հանրահավաք: Խմբի անդամները դիմել են ֆռակցիաների անդամներին հանրահավաքին միանալու առաջարկով: «Մեր ֆրակցիայի ներկայացուցիչը սիրով ընդունել է առաջարկը: Հայ ազգային կոնգրեսը կաջակցի և կմասնակցի այդ միջոցառմանը, ինչպես նաև կոչ ենք անում տվյալ խնդրով մտահոգ բոլոր քաղաքացիներին անպայման մասնակցել հանրահավաքին», — նշեց Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից գործողության մեջ է մտել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, համաձայն որի, աշխատող քաղաքացիները պարտավոր են իրենց եկամտի մինչեւ 13 տոկոսը վճարել կուտակային կենսաթոշակային ֆոնդ, որը կառավարվում է մասնավոր օպերատորների կողմից: Փոփոխությունը հազարավոր քաղաքացիների դժգոհությունն է առաջացրել: 

Նախորդ հոդվածը‘Արթուր Սարկիսովն ու Մարկոս Պիզելին կարող են պայմանագիր կնքել «Ակտոբեի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի պաշտպանությանը նվիրված երթը վերածվեց խեղկատակության ‘