‘Խորվաթիայի Գոլի-Օտոկ կղզում վաճառվում է բանտ’

603

Խորվաթիայի կառավարությունը մտադիր է վաճառել Գոլի-Օտոկ (Մերկ կղզի) կղզում գտնվող տխրահռչակ բանտը, որը կառուցվել է 1949 թ., և որտեղ տասնամյակներ շարունակ պահվել են քաղբանտարկյալներ, ապա՝ սովորական կալանավորներ: 1989 թվականից բանտը չի գործում, իսկ վե_ջին տարիներին ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների է հրապուրում:

Իշխանությունների մտադրությունը դժգոհությամբ է ընդունվել նախկին կալանավորների կողմից: Նրանց համար այդ բանտը տոտալիտար դարաշրջանի, դաժանության խորհրդանիշն է, որը պետք է պահպանվի իր նախնական տեսքով:

«Այստեղ «ողջույնի ուղին» էր, որտեղ դիմավորում էին նոր ժամանած կալանավորներին: Բոլոր կալանավորները շարվում էին ճանապարհի երկու կողմերում և «ողջունում» էին նորեկներին՝ թքում էին նրանց վրա ու հարվածում»,- պատմում է բանտի նախկին կալանավորներից մեկը:

Կալանավորները սոսկալի պայմաններում էին պահվում, դրանք «վերադաստիարակման» համակարգի մասն էին կազմում՝ մատնությունների ու ծանր աշխատանքի հետ միասին:

Բանտի ճակատագիրը վերջնականապես կորոշի հատուկ հանձնաժողովը: Այստեղ նախատեսվում է կառուցել հյուրանոց, զբոսաշրջային կենտրոն: «Գոլի-Օտոկ» ընկերության մտահղացման համաձայն՝ բանտը կդառնա հուշարձան, որը նվիրված կլինի ողբերգական պատմությանը և մարդու իրավունքներին, որոնց մասին այստեղ երկար ժամանակ նույնիսկ չէին կասկածում, և կսկսի եկամուտ բերել: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի վարչապետը կայցելի Շոտլադիա՝ բնակչությանը կոչ անելու դեմ քվեարկել անկախությանը’
Հաջորդ հոդվածը‘Պատմաբաններ. Ճապոնիայի կայսրը չէր ուզում պատերազմել ԱՄՆ-ի դեմ’