‘
Խորվաթիայի հավաքականի գլխավոր բժիշկ Բորիս Նեմեցը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտօան Լուկա Մոդրիչի հերթական վնասվածքը, ով ծնկի կապանների կտրվածքի պատճառով կարող է բաց թողնել մոտ վեց շաբաթ։
«Մոդրիչի վնասվածքի մեղավորն Անչելոտին է։ Նա ամենևին չխնայեց Լուկային երկարատև ապաքինում պահանջած վնասվածքից հետո դաշտ վերադառնալիս։ Մոդրիչը բոլոր հանդիպումներում խաղում էր ամբողջ 90 րոպե։ Անչելոտին նրա վրա հսկայական ճնշում է գործադրում՝ փոխանակ աստիճանաբար խաղաժամանակ տրամադրելու և ընտելացնելու խաղին։
Լուկան ոչ թե հարվածի պատճառով է վնասվածք ստացել, այլ քանի որ դեռ հարյուր տոկոսով պատրաստ չէր։ Եթե նրան չծանրաբեռնեին, ապա նրա ոտքի կապանները հիմա նորմալ վիճակում կլինեին»,-ասել է Նեմեցը։
‘