Խորվաթիայում 23-ամյա ֆուտբոլիստ է մահացել

264

23 տարեկանում մահացել է խորվաթական «Նեհայի» պաշտպան Մարին Կաչիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մի քանի օր առաջ նա մարզման ժամանակ կորցրել էր գիտակցությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։ Ախտորոշումը եղել է «սրտի անբավարարություն»։

Երեք օր Մարին Կաչիչը եղել է արհեստական կոմայում, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել։

Այս մրցաշրջանում Կաչիչը մասնակցել էր Խորվաթիայի գավաթի խաղարկության երկու հանդիպման։

Նախորդ հոդվածըԶարեհ Սինանյանի անազնիվ գնահատականի առիթով
Հաջորդ հոդվածը2021-ին տրանսֆերային արժեքի ամենամեծ աճ ունեցած ֆուտբոլիստների տասնյակը