Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, երկրորդ անգամ անընդմեջ։
Քաթարում ընթացող առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնները հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով հաղթեցին աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0, լրացուցիչ ժամանակը՝ 1:1 հաշվով։
Խորվաթիան առաջին անգամ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ է հասել 1998-ին, երկրորդ անգամ՝ 2018-ին։