‘Խորվաթիան ջախջախում է Կամերունին (տեսանյութ)’

777

Ա խմբում ընդգրկված Խորվաթիայի հավաքականը երեկ ուշ երեկոյան հանդիպեց Կամերունի ընտրանուն: Նշենք, որ երկու թիմերն էլ պարտություն էին կրել մեկնարկային խաղերում և պարտվող թիմը դուրս էր մնում հետագա պայքարից:

Արդեն 11-րդ րոպեին Իվիցա Օլիչը Իվան Պերիշիչի փոխանցումից հետո բացեց հաշիվը: 40-րդ րոպեին Ալեքս Սոնգը Մարիո Մանջուկիչին միտումնավոր հարվածելու համար հեռացվեց խաղադաշտից: Երկրորդ կեսում խորվաթները մեծացրին ճնշումը ու ևս երեք գոլ խփեցին: Նախ աչքի ընկավ Պերիշիչը, իսկ հետո դուբլի հեղինակ դարձավ Մանջուկիչը:

Խորվաթիայի հավաքականը հաղթեց 4-0 հաշվով և վաստակեց 3 միավոր: Խմբի առաջատարները Մեքսիկայի և Բրազիլիայի հավաքականներն են` 4-ական միավորով: Վերջին տուրում խորվաթները փլեյ-օֆֆի ուղեգրի համար կպայքարեն մեքսիկացիների հետ:

Նախորդ հոդվածը‘Ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Անզգույշ ֆուտբոլասեր Սերժ Սարգսյանը. «ՉԻ»’