‘ Խորվաթիա-Մեքսիկա. Պայքար հաջորդ փուլի համար’

781

 

A խումբ, հունիսի 24, ժամը՝ 00:00, Ռեսեֆի, «Արենա Պերնամբուկու»

Գլխավոր մրացավար՝ Ռավշան Իրմատով (Ուզբեկստան)

Մրցավարի оգնականներ՝ Աբդուախմդուլո Ռասուլով, Բախադիր Կոչկարո

Պահեստային մրցավար՝ Նեան Ալիում

Խմբային փուլի եզրափակիչ շրջափուլում Խորվաթիայի և Մեքսիկայի հավաքականները կպայքարեն 1/8 եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Հիշեցնենք, որ երկու փուլերից հետո եվրոպական թիմը հավաքել է  3, իսկ հարավամերիկացիները՝  4 միավոր: Հիմա այս հակամարտությունում կորոշվի, թե ով կշարունակի իր ճանապարհ Աշխարհի առաջնությունությունում:

Խորվաթիա. Այս երկրի հավաքականը աշխարհի առաջնությունում մեկնարկել է դաշտի տերերի հետ սկանդալային հակամարտությունով: Նիկո Կովաչի սաները վատ չէին նայվում «պենտակամպիոներների» հետ խաղում և լիովին կարող էր միավոր վաստակել:  Երկրորդ խաղում բալկանյան խումբը ամբողջվին ցույց տվեց իր հարձակողական ներուժը և ջախջախեց Կամերունի հավաքականին: Աֆրիկացիները ոչինչ չկարողացան անել խորվաթական հավաքականի դեմ և 4 անպատասխան գնդակ ընդունեցին  իրենց դարպասում:  Գոլեր խփեցին Оլիչը, Պերիշիչը և Մանջուկիչը: Ի դեպ, ԿոՎաչի սաները երկու անգամ ավելի շատ գոլ կարող էին խփել:

Նրանց հակառակորդները՝ մեքսիկացիները  1 միավոր ավելի ունեն և այստեղ խոսք անգամ չի կարող լինել հավասարության մասին: Բալկանցիներին աստեկների հետ խաղում պետք է միայն ու միայն հաղթանակ, հակառակ դեպքում Կովաչը իր ֆոտբոլիստներով կլքի Բրազիլիան:

Մեքսիկա. Մեքսիկացիները բավական հաջող են մեկնարկել Աշխարհի այս առաջնությունում՝ նվազագույն հաշվով հաղթելով Կամերունի հավաքականին: Աֆրիկացի ֆուտբոլիստների հետ հանդիպման ընթացքում պետք եղավ պայքարել ոչ միայն ֆուտբոլիստների, այլև մրցավարների դեմ: Մրցավարների կոլումբիական բրիգադը չհաշվեց Ջովանի դոս Սանտոսի խփած երկու գոլերը:  Բրազիլիայի հետ խաղը դարձավ դարպասապահ Գիլերմո  Оչոաի իսկական բենեֆիսը: Ացտեկների դարպասապահը միայնակ կարողացավ կանգնեցնել Նեյմարին և իր ընկերներին:Оչոաի հաջող գործողությունները թույլ տվեցին թիմին ձեռք բերել մեկ միավոր, որը անգնահատելի է պլեյ-оֆֆ փուլ դուրս գալու համար:  Հիմա, եթե Էրրերայի թիմը գնդակ բաց չթողնի, ապա կդառնա 1/8 եզրափակչի մասնակից:

Նախորդ հոդվածը‘Կամերուն – Բրազիլիա. Ո՞վ կհաղթի’
Հաջորդ հոդվածը‘Օրվա հումոր. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վերջին 5 տարիներին աշխատել է վնասով’