Խորվաթիայի հավաքականի պաշտպան Բորնա Սոսան մեկնաբանել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայից կրած պարտությունը (0:3).
«Առաջին կես ժամվա ընթացքում մենք լավագույն թիմն էինք և վերահսկում էինք խաղը: Հետո մեզ հետ 11 մետրանոց եղավ, որը, մեղմ ասած, վիճելի էր։ Երկու գոլ բաց թողեցինք, և դրանից հետո դժվար էր։ Շնորհավորում եմ Արգենտինային անարժան հաղթանակի կապակցությամբ.
Դժվար է պարտվել կիսաեզրափակիչում, քանի որ դու շատ մոտ ես եզրափակիչին: Այսօր մենք դեռ կարող ենք մի փոքր հանգստանալ, բայց վաղվանից կփորձենք պատրաստվել հաջորդ հանդիպմանը։ Մենք կփորձենք երջանիկ վերադառնալ Զագրեբ»,- ասել է Բորնա Սոսան:
Եզրափակիչում Արգենտինան կխաղա Ֆրանսիա-Մարոկկո զույգի հաղթողի հետ: