‘Խորվաթ ֆուտբոլիստի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր’

738

Գերմանական «Հոֆենհայմ» ակումբի կիսապաշտպան Բորիս Վուկչեվիչը ավտոճանապարհային պատահարի արդյունքում ծանր վնասվածքներով տեղափոխվել է Հայդելբերգի հիվանդանոցներից մեկը:
Ներկայումս ֆուտբոլիստի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները չեն հրապարակում խաղացողի ստացած վնասվածքների մանրամասները, հաղորդում է Spiegel-ը:
Նախնական տվյալներով, 22-ամյա ֆուտբոլիստը ճանապարհին իր մեքենայով բախվել է բեռնատարին: Նշվում է, որ բեռնատարի վարորդը թեթեւ վնասվածքներ է ստացել:
Այս մրցաշրջանում Վուկչեվիչը «Հոֆենհայմի» կազմում Գերմանիայի Բունդեսլիգայում 5 հանդիպում է անցկացրել եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Վատիկանը կեղծ է համարում է Հիսուս Քրիստոսի «կնոջ» մասին հիշատակումը ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարգավաճ Հայաստան». Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդումն ուղղված է նաեւ ԲՀԿ-ի դեմ ‘