‘
Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի թռիչքի ամբողջ գործընթացը գրանցած սարքերը նոյեմբերի 22-ին հայկական զինուժի իրականացրած հատուկ գործողության ժամանակ դուրս են բերվել եւ այժմ ուղարկվել են փորձաքննության: News.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ ուղղաթիռի դեպքում ոչ թե սեւ արկղ է, այլ թռիչքուղին գրանցող համապատասխան սարքեր: «Մենք փորձաքննության արդյունքները ներկայացնելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասել է Հովհաննիսյանը:
‘