‘Խոցված ուղղաթիռի օդաչուների հայրերը հանդիպել են Սեյրան Օհանյանի հետ’

2298

Նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի անձնակազմի երեք օդաչուների հայրերին երեկ՝ նոյեմբերի 19-ին, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարը։

«Առաջին իսկ օրվանից խոցված ուղղաթիռի 3 անդամների ընտանիքների հետ համապատասխան աշխատանք է կատարվել, օդաչուների ընտանիքներին այցելել են նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը։ Ընտանիքների հայրերին երեկ ես անձամբ ընդունել եմ, նրանց հետ համապատասխան աշխատանք կատարել, համբերություն ցանկացել, նաեւ հորդորել, որ համբերեն, մինչեւ դիվանագիտական ճանապարհով մենք կարողանանք հարցը լուծել»,- նախարարի խոսքերն է մեջբերում news.am-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման համար’
Հաջորդ հոդվածը‘Բաքվեցիները՝ խոցված ուղղաթիռի մասին (տեսանյութ)’