‘Խուանֆրան. Պեպեն արժանի չէ «Ռեալին»’

609

Իսպանական «Լեւանտեի» պաշտպան Խուանֆրան Գարսիան նշել է, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն արժանի չէ այդ թիմում խաղալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ նոյեմբերի 11-ին Ւսպանիայի առաջնությունում «Լեւանտեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Պեպեն ծաղրել է մրցակցի խաղացողներին:

«Այո, Պեպեն մեզ ծաղրել է: Մենք նրան ասացինք, որ նա արժանի չէ կրել «Ռեալի» մարզաշապիկը: Անկեղծ ասած, շատ վիրավորական էր: Նա կորցրել էր ինքնատիրապետումը: Ուղղակի եկավ եւ ծաղրեց պարտված մրցակցին»,- Խուանֆրանի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքական խորհրդատվություն-ներ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև ‘
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին դատապարտել են 11 տարվա ազատազրկման’