‘
Կոլումբիայի գործող նախագահ Խուան Մանուել Սանտոսը կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով վերընտրվել է իր պաշտոնում, այսօր հաղորդել են այդ երկրի իշխանությունները:
Քվեաթերթիկների 99,37 %-ի հաշվարկից հետո երկրի 62-ամյա նախագահն ստացել է քվեների 50,9 %-ը, իսկ նրա մրցակից Օսկար Իվան Սուլուագան՝ 45 %:
Երկու թեկնածուների միջև ամենագլխավոր տարաձայնություններից մեկը Սանտոսի կողմից սկսած բանակցություններն են Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ապստամբների հետ: Գործող նախագահը հանդես է գալիս բանակցային գործընթացը շարունակելու օգտին, մինչդեռ նրա հակառակորդը կոչ է անում ավելի կոշտ պայմաններ առաջարկել ԿՀԶՈՒ-ի հետ բանակցությունները շարունակելու համար: Փոխանցում է Interfax-ը:
‘