‘
«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան նշել է, թե ինչպես է թիմի խաղի վրա ազդել հարձակվող Դիդյե Դրոգբայի հեռանալը:
«Դրոգբայի հեռանալը մեր համար շոկ էր: Նա իսկական մարտիկ էր: Մենք ստիպված էին սովորել առանց նրա խաղալ, որովհետեւ նա երկար տարիներ հարձակման գծում թիմի շարժիչն էր:
Նրա հետ մենք սովոր էինք որոշակի խաղաոճի: Կարելի է պարզապես գնդակը նրան փոխանցել եւ վստահ լինել, որ նա առնվազն մրցակցին կստիպի իր վրա խախտել կանոնները: Մեր մոտ բնական վարքագիծ էր ձեւավորվել. հույսները չափից շատ դնել նրա վրա:
Ֆենրանդո Տորեսը՝ լրիվ ուրիշ է: Նա այլ կերպ է հարձակմանը միանում: Նրա միջոցով չի ստացվում գրոհներ կազմակերպել այնպես, ինչպես Դրոգբայի դեպքում:
Ֆերնանդոյին դուր չի գալիս գնդակ պահել՝ սպասելով թիմակիցներին: Նա սիրում է ազատ տարածություն գտննել եւ խաղալ դեմքով դեպի դարպասը»,- Մատայի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
‘