‘
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան Sky Sports-ին տված հարցազրույցում խոսել է Լոնդոնի «Չելսիի» հետ կայանալիք հանդիպման մասին: Իսպանացի ֆուտբոլիստը նշել է, որ մոռացել են անցած մրցաշրջանում «Չելսիից» կրած պարտությունն ու ամբողջությամբ կենտրոնացած են ու մտածում են ներկայի մասին: Մատան իրական է համարում, որ կարող են դրական արդյունքի հասնել գալիք կիրակի:
-Ինչ եղել անցած մրցաշրջանում, արդեն պատմություն է: Հիմա պետք է մտածենք ներկայի մասին: Միշտ դժվար է խաղալ «Չելսիի» հետ, կփորձենք հնարավորինս լավ խաղալ: Ճիշտ է, դժվար է խաղալ նման ուժեղ թիմերի հետ, բայց սա այն խաղերից է, որին բոլորն են ցանկանում մասնակցել, ես էլ բացառություն չեմ: Ճնշումը մեծ է, բայց կփորձենք հաղթել ու վերադառնալ Մանչեսթեր երեք միավորով: Դժվար կլինի, բայց կփորձենք,- նշել է Մատան:
Մանկունիանցիների երկրպագուները դժգոհ են մնացել սիրելի թիմի ցույց տված խաղից «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» հետ մրցավեճերում: Շատերն ընդգծում են, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը ավելի շատ պաշտպանվում էր, քան փորձում սպառնալ մրցակիցների դարպասին: Մատան հասկանում է երկրպագուներին և վստահեցնում, որ քաջատեղյակ է, թե ինչ է պահանջում «Օլդ Թրաֆորդը»:
-«Մանչեսթեր Յունայթեդից» սպասելիքները մեծ են և բոլորն են ցանկանում, որ թիմը լավ խաղ ցուցադրի և հաղթի: Երբ խաղում ես այս թիմում, պետք է փորձես դա անել: Մենք փորձում ենք դա անել: Ահա թե ինչի մասին ենք մտածում,- եզրափակել է Մատան:
‘