Խուզարկությունը Թրամփի տանը տևել է մի քանի ժամ

182

ՀԴԲ-ն ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող տունը խուզարկել է մի քանի ժամ, գրում է Politico-ն։

Խուզարկությունն ավարտվել է փաստաթղթերի առգրավմամբ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Մար ա Լագոյի իր կալվածքում խուզարկություն են անցկացնում ՀԴԲ գործակալները։

New York Times թերթը, հղում անելով աղբյուրներին, պնդում է, որ ՀԴԲ-ին, ամենայն հավանականությամբ, հետաքրքրում են այն փաստաթղթերը, որոնք Թրամփն իր հետ տարել է Սպիտակ տնից։

Փետրվարին Washington Post-ը հաղորդել էր, որ Արխիվների ու փաստաթղթավորման ազգային վարչությունը (NARA) նախկին նախագահի կալվածքից առգրավել է մի քանի արկղ փաստաթուղթ, որոնք նա տարել է Սպիտակ տնից։

Politico-ի պնդմամբ՝ խուզարկության ընթացքում Թրամփը եղել է Նյու Յորքում, սակայն նրա փաստաբան Քրիստինա Բոբը ներկա է եղել խուզարկությանը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդևը Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ
Հաջորդ հոդվածըՈւզբեկստանում ազգային սոցցանց են ստեղծելու