‘
Առավոտյան խուզարկել են նաև Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետև բերման ենթարկել նրան, տեղեկացնում է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման գրասենյակը:
Այս պահին խուզարկում են նաև Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը։
Հիշեցնենք, որ առավոտյան բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամներ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Թորոս Սէֆիլյանը, Պավել Մանուկյանը:
Քննչական կոմիտեն եւ ԱԱԾ-ն հայտարարել են, որ ձարբակալություններով «կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը»:
‘