‘Խուզարկություններ «Հիմնադիր Խորհրդարանում». Կան բերման ենթարկվածներ (լրացվում է)’

1296

Այսօր առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք  են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: Նրանք ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Այդ մասին տեղեկացնում է «Հիմնադիր Խորհրդարանի» մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք: Նշվում է նաեւ, որ մեկ այլ խումբ էլ ներկայացել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առավոտյան ձերբակալել են ՀԽ անդամ ազատամարտիկ Պավել Մանուկյանին, խուզարկվել են Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի բնակարանները։

Հ.Գ. Րոպեներ առաջ բերման են ենթարկել Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սէֆիլյանին (Ժիրայր Սէֆիլյանի եղբայր)։

10:32

Հենց նոր ՀԽ տարածած հաղորդագրության համաձայն բերման են ենթարկել Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին։

10:42

Առավոտյան խուզարկել են նաև Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի անդամ Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետև բերման ենթարկել նրան։ Այս պահին խուզարկում են նաև Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը։

12:01

Լևոն Բարսեղյանը Գյումրիից տեղեկացնում է, որ հիմնադիր Խորհրդարանի Գյումրու համակարգող Արամ Հակոբյանին ձերբալակել են, տարել են ՀԽ Գյումրու գրասենյակ այնտեղ են խուզարկում: Արամի սեփական տան տանիքից նոր փաթեթավորած նռնակ են գտել: Պատմում են որ տան բոլորը մի քանի օր է` օտար ավտո է ֆռֆռացել:

 

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Մենք ունենք ընդամենը 16 առողջ ֆուտբոլիստ»’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալություններ և խուզարկություններ «Հիմնադիր խորհրդարանում» ‘