‘Խուզարկուները պարզել են Նեմցովի մարդասպանների երթուղին՝ մինչև Բոլշայա Դմիտրովկա (տեսանյութ)’

1163

Հետաքննությունը կարողացել է պարզել ճանապարհի մի հատվածը, որով Բորիս Նեմցովի ենթադրյալ մարդասպանն իր համախոհների հետ անցել է հանցանքի վայրից հեռանալիս: Մարտի 3-ին տեսագրությունը հրապարակել է LifeNews հեռուստատեսությունը:

Տեսախցիկների արձանագրածի համաձայն՝ Նեմցովի սպանությունից անմիջապես հետո հանցագործների ավտոմեքենան լուսակրի կարմիր լույսի տակ Մեծ Մոսկվորեցկյան կամրջից շրջվել է աջ՝ դեպի Բոլոտնայա փողոց: Այդ փողոցով ավտոմեքենան մեծ արագությամբ ուղղվել է մինչև Մեծ Կամեննի կամրջի վերելքը: Կամրջի վրա մեքենան արգելակել է՝ թույլ տալով, որ անցնեն երթևեկելի մասում անակնկալ հայտնված հետիոտները, որից հետո վերադասավորվել է ամենածայրի ձախ շարքում:

Մեծ Կամենսկիից մեքենան գնացել է դեպի աջ՝ Մոխովայա փողոց: Մեկ րոպեից պակաս ժամանակում այն հասել է Տվեսկայա փողոցի շրջադարձին: Վարորդը կրկին վերադասավորվել է ծայրի շարքում, որից հետո մեքենան Պետական դումայի մոտով սլացել է Օխոտնի ռյադ փողոցով: Այնուհետև այն շրջվել է դեպի Մեծ Դմիտրովկա և կորել մեքենաների հոսքի մեջ:

ՆԳՆ-ի պաշտոնական հաստատումը, թե տեսագրության մեջ Բորիս Նեմցովի մարդասպանի մեքենան է, չկա: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան. Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ ‘
Հաջորդ հոդվածը‘Օլիգարխները և արևմտյան քաղաքական գործիչները «մոդեռնացնում են» Ուկրաինան’