‘Խուլիգանություն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ‘

734

Հոկտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ոստիկանության միջամտությունը, քանի որ իրեն սպառնացել են, iLur.am-ին հայտնում են ոստիկանության մամլո բաժնից:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում, նույն չվերթի ուղևորներ` ՌԴ քաղաքացիներ՝ 1975 թ. ծնված Արթուր Վ.-ն, 1971 թ. ծնված Վանիկ Վ.-ն և 1976 թ. ծնված Ռուդիկ Մ.-ն, գտնվելով անսթափ վիճակում, թռիչքի ժամանակ շարունակել են օգտագործել ոգելից խմիչք, չեն ենթարկվել օդանավի անձնակազմի պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել բորտուղեկցորդուհուն՝ ՌԴ քաղաքացի Տատյանա Ա.-ին և չվերթի մյուս ուղևորներին, սպառնացել օդանավի անձնակազմին և ողջ չվերթի ընթացքում կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:

Խուլիգանություն կատարողները ժամը 05.50-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք:

Նախորդ հոդվածը‘Այսօր Ստեփանակերտը տոնում է իր 89-ամյակը ‘
Հաջորդ հոդվածը’48 հ/կ-ներ պահանջում են բնապահպանության նախարարի հրաժարականը ‘