‘Խրիստո Ստոիչկով. Գվարդիոլան կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»’

600

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ապագայի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ Գվարդիոլան միանաշանակ կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»: Նա Չիկի Բեգիրիստայնի հետ կերտում էր «Բարսելոնայի» պատմությունը: Իսկ Չիկին այժմ աշխատում է «Սիթիում»,- Ստոիչկովը:

Նշենք, որ ներկայումս Գվարդիոլան գտնվում է արձակուրդում, սակայն մտադիր է 2013/14 մրցաշրջանում վերսկսել մարզչական գործունեությունը: Իսպանացի մարզիչի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Չելսին» եւ «Բավարիան»:

Նախորդ հոդվածը‘«Հարավկովկասյան երկաթուղի»-ն աշխատում է բնականոն ռեժիմով ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի բնակչության 10-15 տոկոսը աղանդավորական կառույցների է հարում’