‘Ծածկած շուկայի համար քաղաքացիները բացատրություն պահանջեցին քաղաքապետարանից’

632

«Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խումբն այսօր հերթական երթն է անցկացրել ի պաշտպանություն Ծածկած շուկայի:

«Ա1+»-ի փոխանցմամբ, ցուցարարները երթով քայլեցին դեպի Ծածկած 
շուկա: Սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը` թույլ չտալով բախում նախախորհրդարանի և Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանի կողմնակիցների միջև:

Նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով` ոստիկանությունը խախտում է իրենց հանրահավաքներ անցկացնելու իրավունքը:

«Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խմբի անդամները շարունակեցին իրենց երթը դեպի Երևանի քաղաքապետարան` կրկին պահանջելով պատասխան տալ Ծածկած շուկայի ապօրինի շինարարության համար:

Նախորդ հոդվածը‘Լուսակերտի թռչնաֆաբրիկայի շենքում ապօրինի անազատության մեջ են պահել 6 քաղաքացիների’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Օհանյանի՝ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում ռուսական ռազմաբազան կպաշտպանի մեր անվտանգությունը’