‘Ծաղկեփունջ Մերկելի համար Պորոշենկոյի կողմից. «Ո՞վ է ասում, որ ռոմանտիկան մահացել է»’

947

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Կիեւ: Ուկրաինայի անկախության օրվա նախօրեին Մերկելը պատրաստվում է փորձարկել Ուկրաինայի նոր իշխանությունների աջակցությունը՝ միեւնույն ժամանակ վերջնականապես   չփչացնելով հարաբերությունները Կրեմլի հետ: Փոխանցում է Newsru.com-ը: Նշենք, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախչելուց ի վեր սա Մերկելի առաջին այցն է Ուկրաինա:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլերին դիմավորել է նախագահական նստավայրի դիմաց՝ ծաղկեփնջով:

Սիմոն Օստրովսկի անունով օգտատերը, իր թվիթերյան էջում հրապարակելով Պորոշենկոյի եւ Մերկելի նկարը, գրել է. «Պորոշենկոն Մերկելին ծաղիկներ է նվիրում: Ո՞վ է ասում, որ ռոմանտիկան մահացել է»:

 

Նախորդ հոդվածը‘ Գոհար Սիմոնյան. Անկախության Հռչակագիր, կամ Երկրի Երկինքը…’
Հաջորդ հոդվածը‘Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի Նյու- Յորքում Ռուսաստանի հյուպատոսության առաջ կայացել է բողոքի ակցիա’