‘Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Լեւոն Խեչոյանին պետք է Հայաստան տեղափոխել’

1333

Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող գրող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է:

Ծաղկաձորի գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է:

Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է:

«Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ Կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի», — գրում է Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 25 մլն.եվրո’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Պետքարտուղարություն. Հակամարտությունների կարգավորմանն ուղղված հստակ և շոշափելի քայլերը պետք է կարևոր դեր խաղան ‘