‘Ծանուցումներ՝ պատահական մարդկանց անուններով’

697

Դժգոհություններ Գյումրու Երեւանյան Խճուղի 143 ա շենքի բնակիչներից: Նրանց ուղարկվել են ծանուցման թերթիկներ, որով բնակիչները տեղեկանում են, որ վաղը թիվ 35 ընտրատարածքում կայանալու են մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրություններ: Այս մասին հաղորդում է «Գալան»: Սակայն շենքի որոշ ընտանիքների ուղարկվել են ընտրացուցակներում ընդգրկված այնպիսի մարդկանց անուններ, որոնք բնակիչներին անծանոթ են: Շենքի 57 բնակարանում Լյուդա Դիլոնյանը միայնակ է ապրում, սակայն իրեն տեղեկացրել են, որ իր բնակարանի վրա հաշվառված եւս 4 քաղաքացի կա, տիկին Լյուդան ծանուցումները պատրաստվում է ներկայացնել Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն:


Նախորդ հոդվածը‘ՊՆ խոսնակ. Գերու հանձնման ժամանակ բարձրացվել է Ադրբեջանում հայ գերիների և պատանդների ցուցակները ներկայացնելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկայում կայացել է իշխանության փոխանցման արարողությունը նոր նախագահին’