‘Ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Փարիզ-2024-ի ծրագրում’

765

Ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2024թ. անցկացվելիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Կայքը նշում է, որ այդ մասին հայտարարվել է Դոպինգ թեստավորումների անկախ կազմակերպության (ITA) և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) միջև համաձայնագրի ստորագրումից հետո։

Մարտին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը ծանրամարտը պայմանական ընդգրկել էր Փարիզ-2024-ի ծրագրում: Այժմ ITA-ն կզբաղվի IWF-ում դոպինգային ռիսկերի գնահատմամբ, թեստեր անցկացնելով ու գնահատելով և այլ հարցերով: Հատուկ ուշադրություն կդարձվի դոպինգ ստուգումների պահպանմանն ու դրանց վերստուգմանը:

2017-ի հունիսին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել էր, որ եթե դոպինգ սկանդալները շարունակական բնույթ կրեն ծանրամարտում, ապա այդ մարզաձևը կարող է հեռացվել Փարիզ-2024-ի ծրագրից: Վերջին շրջանում IWF-ը փոխել է դոպինգի դեմ պայքարի մարտավարությունը և նոր ծրագիր է կիրառում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերում:

Նախորդ հոդվածը‘Լիտվա. Նախագահական ընտրություններում բոլոր թեկնածուների համար Ռուսաստանն ագրեսոր է’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Գարեջայի վանական համալիրը՝ կռվախնձոր Վրաստանի և Ադրբեջանի միջև’