Ծանրամարտի ԱԱ կանցկացվի Ուզբեկստանում

190

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ 2021 թ-ի աշխարհի առաջնությունը կկայանա Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում՝ դեկտեմբերի 7-ից 17-ը:

Մրցաշարի ավարտից հետո, դեկտեմբերի 20-ին, տեղի կունենա մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համագումարը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Միջոցառման գլխավոր նպատակն է, շարունակվող համավարակի պայմաններում, կազմակերպել և անցկացնել մասնակիցների համար ապահով մրցաշար:

Նախորդ հոդվածը«Ռոման» առաջիկա տուրում կխաղա հատուկ մարզաշապիկներով
Հաջորդ հոդվածըՋրականից հայտնաբերվել է ևս 1 աճյուն