‘
Ալբանիայում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Հայաստանի հավաքականը քիչ առաջ հերթական ոսկե մեդալը նվաճեց: Գերծանր քաշային կարգում Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը չեմպիոն հռչակվեց։
Երիտասարդ ծանրորդը երկամարտում ցույց տվեց 420 կգ արդյունք և 19 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Անտոնի Սավչուկին: Պոկում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 200 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրումում՝ 220:
‘