‘Ծանրամարտ․ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն և նոր ռեկորդ գրանցեց’

2209

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև 20 տարեկան 105 կգ-ից բարձր քաշային երիտասարդները:

Մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ չեմպիոնի կոչումը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը, որը նաև երկամարտում այս տարիքային խմբի Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց (433 կգ):

Հայ ծանրորդը պոկում վարժությունում առաջին իսկ մոտեցմամբ (186 կգ) անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ, այնուհետև 2-րդ և 3-րդ մոտեցումներով սանձեց նաև 192 ու 197 կիլոգրամները: Սիմոնը մրցակցությունից դուրս էր նաև հրում վարժությունում (236 կգ):

Նախորդ հոդվածը‘Ծանրամարտ․ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Ասելու ոչինչ չկա, երբ ավելի լավ թիմը հաղթում է’