‘Ծանրամարտ ԵԱ. Հայ մարզիկները՝ Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր(տեսանյութ)’

2462

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 77 կգ քաշային կարգի մրցումներում Հայաստանը ներկայացնող Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը արժանացան ոսկե և արծաթե մեդալների;

Այս հաջողությունը Տիգրան Պետրոսյանին բերեց երրորդ չեմպիոնական տիտղոսը Երկամարտի 351 կգ արդյունքով հայ մազիկը նվաճեց չեմպիոնի տիտղոսը` անձնական քաշով շրջանցելով ռուս Վիկտոր Գեցին, իսկ Անդրանիկ Կարապետյանը 350 կգ արդյունքով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Պոկում վարժությունը Տիգրան Մարտիրոսյանը սկսեց 155 կգ-ից, այնուհետև կարողացավ պոկել 160 կգ կշռող ծանրաձողը, սակայն վերջին մոտցեման ժամանակ չբաձրացրեց 162 կգ կշռող ծանրաձողը: Պոկում վարժությունից հետո Տիգրանը երկրորդն էր: Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժության ժամանակ կատարեց 3 հաջող մոտեցում` համապատսխանաբար պոկելով 156 կգ, 161 կգ և 164 կգ կշռող ծանրաձողերը և այս վարժությունում գրավեց առաջին տեղը:

Հրում վարժությունը Տիգրանը սկսեց 185 կգ-ից, հետո հրեց 191 կգ, իսկ վերջին մոտեցումից հրաժարվեց, քանի որ արդեն նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Անդրանիկ Կարապետյանը առաջին մոտեցմամբ չկարողացավ հրել 186 կգ կշռող ծանրաձողը, ապա երկրորդ մոտեցմամբ հրեց նույն քաշը, սակայն Անդրանիկի վերջին մոտեցումն անհաջող էր. նրան չհաջողվեց բարձրացնել 193 կգ ծանրաձողը: Երկամարտի արդյունքով և հրում վարժությունում առանձին նա նվաճեց բրոնզե մեդալ:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն, 77 կգ քաշային կարգ

1.Տիգրան Մարտիրոսյան (Հայաստան) — 351 կգ
2.Վիկտոր Գեց (Ռուսաստան) — 351 կգ
3.Անդրանիկ Կարապետյան (Հայաստան) — 350 

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ առաջին տիկինը դեկտեմբերից ի վեր առաջին անգամ ներկայացել է հանրությանը’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Յուվենտուսը» հաղթեց «Մոնակոյին» (տեսանյութ)’