‘
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել մեկ տարո որակազրկել 9 ֆեդերացիաների, որոնց թվում է նաև Հայաստանը, հաղորդում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Մոլդովայի ներկայացուցիչները 2008թ և 2012թ.-երի օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում երեք և ավելի դրական արդյունք են ունեցել: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչների դրական արդյունք էին տվել Տիգրան Գ. Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի (2008թ.) ու Նորայր Վարդանյանի և նույն Խուրշուդյանի (2012թ.) դոպինգ թեստերը: Մարտիրոսյանն ու Խուրշուդյանը որա
Այսպիսով, Հայաստանի հավաքականը ստիպված կլինի բաց թողնել նոյեմբերի վերջին կայանալիք աշխարհի առաջնությունը:
‘