‘Ծանրամարտ.Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր’

1156

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ մեկնարկել է ծանրամարտի տղամարդկանց և կանանց Եվրոպայի առաջնությանը:

Մրցումային առաջին օրը հարթակ դուրս եկան 48 կգ քաշային կանայք և 56 կգ քաշային տղամարդիկ: 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր 2014 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը: 

Պոկում վարժությունում Սմբատը պոկեց 107 կգ, 111 կգ, ապա 113 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունից հետո մեր մարզիկը չորրորդն էր: Հրում վարժությունը Սմբատ Մարգարյանը սկսեց 142 կգ-ից, այնուհետև գլխավերևում պահեց 146 կգ, սակայն վերջում չկարողացավ բարձրացնել 151 կգ ծանրաձողը և երկամարտի 259 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց մոլդովացի Օլեգ Սերգին` 264 կգ երկամարտի արդյունքով, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ իտալացի Միրկո Սկարանտինոն:  

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացված է տասը մարզիկներով՝ 7 մասնակից տղամարդկանց և 3՝ կանանց պայքարում։ 

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն ու «Մարսելը» բոյկոտում են ֆրանսիական առաջատար հեռուստաալիքը’
Հաջորդ հոդվածը‘Մարչեսթրյան դերբիում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»(տեսանյութ)’