Ծանրորդներին կարգելվի դրոշով բարձրանալ պատվո հարթակ

438

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կարգելի մարզիկներին միջազգային մրցումների պարգեւատրման արարողություններին ներկայանալ դրոշով։ Այդ մասին հայտնել է Ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը, փոխանցում է Inside the Games-ը։

«Մենք սպորտ ենք եւ մարմնավորում են խաղաղությունը, ոչ թե կռիվ ու վեճ, թե ով է ավելի լավը։ Մենք մի քանի միջադեպեր ենք ունեցել պարգեւատրման դրոշով ներկայանալու հետ կապված, այդ պատճառով էլ այսպիսի որոշում ենք ընդունել։ Մենք չենք ցանկանում տեսնել, թե ինչպես են մարզիկնեը փոքր պատվոր հարթակի վրա դրոշն առաջ տանում՝ ծածկելով իրար։ Դա սպորտ չէ»,- ասել է Ջալուդը։

Պարգեւատրման արարողության ժամանակ պետական դրոշները կծածանվեն էկրանի վրա տեսապատկերով։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Շտրուֆը հաղթեց Կարացեւին եւ եզրափակիչում կխաղա Ալկարասի հետ
Հաջորդ հոդվածըՋերմուկ․ Սամուել Սեւյանը՝ միանձնյա առաջատար